Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Գեղեցիկ ունքեր ունենալու գաղտնիքը

Գեղեցիկ ունքեր ունենալու գաղտնիքը

Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձեւերը:

 

Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի եւ թարթիչների: Ճիշտ ձեւով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում: Ունքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում:

 

Խնամքի համար ստեղծված առաջին եւ կարեւոր պարագան խոզանակն է, որը շատ նման է ատամի խոզանակին: Դրանով սանրում են ունքերը: Շատ օգտակար է ունքերը սանրելուց առաջ խոզանակը մտցնել գերչակի կամ ձիթապտղի ձեթի մեջ: Դրանք նպաստում են ունքերի մազերի խտացմանը, ամրացմանը եւ ունքերին հատուկ փայլ են հաղորդում:

 

Ունքերը սանրելիս պետք է հիշել, որ շարժումները նախ պետք է լինեն ունքերի բնական ուղղվածությանը հակառակ, ապա` համընթաց: Ունքերի ձեւավորման համար օգտագործվում է բոլորիս լավ հայտնի ունելին: Այն գործածելուց առաջ պետք է ախտահարել ինչպես գործիքը, այնպես էլ` ունքերն ու ձեռքերը:

 

Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: Ունքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը 3 սմ է: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից 1 տոն բաց լինի:

 

Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում:

 

Ունքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենան եւ համապատասխանեն դեմքի ձեւին:

 

Փոքր աչքերն ավելի մեծ կթվան, եթե ունքերի գիծը մատիտի օգնությամբ երկարացվի, իսկ դրանց միջեւ ընկած տարածությունը մեծացվի` քթարմատի մոտ աճող ունքերը հեռացնելու միջոցով: Եթե աչքերն իրար չափազանց մոտ են տեղակայված, դրանց միջեւ տարածությունն ավելի մեծ կթվա, եթե ունքերն իրարից ավելի հեռու լինեն, այսինքն՝ դա եւս կատարվում է քթարմատի մոտ աճող մազերը հեռացնելով: Ունքերի միջեւ հեռավորության մեծացման միջոցով ապահովվում է նաեւ դեմքի առավել երիտասարդ տեսքը: Այս դեպքում ունքերի միջեւ ընկած լայնությունը փոխելու կարիք չկա:

 

Երկարավուն դեմքին ավելի հարմար են ուղիղ ունքերը: Եռանկյունաձեւ դեմքը գեղեցկացնում են փոքր-ինչ բարձրացված եւ կորավուն ունքերը: Օվալաձեւ դեմքին առավելապես սազում են աղեղնաձեւ ունքերը: Քառակուսի ձեւ ունեցող դեմքն անհամեմատ նրբացնում են երկար, բարձր ունքերը, որոնց կարելի է թեթեւ կորություն հաղորդել: Կլոր դեմքին հարմար են վեր բարձրացված եւ ծայրերում մի փոքր կորացված ունքերը: Իսկ ամեն դեպքում գեղեցիկ ունքեր ունենալու համար հարկավոր է ճիշտ սահմանել դրանց սկիզբն ու վերջը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. superhudoba.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ani

03.11.2010

shnorakal em xorhurdneri hamar.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ